«Հին Էրիվան» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

26.08.2010, 13:42
«Հին Էրիվան» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ
«Հին Էրիվան» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

Երևանի Հյուսիսայում պողոտայում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

«Այսօր առավոտյան ժամը 09:04-ին դիսպետչերը հրդեհի բռնկման մասին տեղեկատվություն է ստացել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնց ջանքերով հրդեհը մարվել է ժամը 09:19-ին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է երկրորդ հարկում գտնվող սրահը՝ ողջ կահույքով: Հրդեհի պատճառները ճշտվում են:-0-