Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը ճնշում կգործադրի տարածաշրջանի այն երկրներ վրա, որոնք ցանկանում են ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական միջոցով, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):
«Քաղաքական տեսանկյունից պայմանագիրը ճնշման գործոն է տարածաշրջանի այն երկրների վրա, որոնք հակամարտության կարգավորումը տանում են ռազմական ճանապարհով... Չեմ կարծում, որ ռազմակայանի օգնությունը միակ ելքն է հակամարտության լուծման կամ Հայաստանի անվտանգության ապահովման համար: Դա կարող է լինել միայն գործոններից մեկը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը:
Ինչպես կարծում է պատգամավորը, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին թարմացված պայմանագրում խոսվում է այն մասին, որ ռազմակայանն աջակցելու է հանրապետության անվտանգության ապահովմանը, իսկ անվտանգության գլխավոր գործոնը կախված է, նրա խոսքով, հենց Ղարաբաղից:
«Սա հաշվի է առել և ռուսական, և հայկական կողմը: Իսկ ինչպես կզարգանան իրադարձությունները ռազմական իրավիճակի դեպքում, բավականին հեռավոր հեռանկար է... Ինչպես միշտ Հայաստանը հույսը դնում է սեփական ուժերի վրա», - հայտարարեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-