Հայ փրկարարներին հաջողվել է փրկել ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Ողջի գետն ընկած տղամարդուն, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան Կապան քաղաքում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները գետից դուրս են բերել 40-ամյա Արայիկ Պողոսյանին, ով այնուհետև տեղափոխվել է Կապանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների, տուժածի վիճակը բավարար է:-0-