Սևանա լճում տղամարդու դիակ է հայտնաբերվել

24.08.2010, 13:59
Սևանա լճում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Սևանա լճում անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդ է խեղդվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Նրա մարմինը հայտնաբերվել է նախօրեին առավոտյան Լճաշեն գյուղին հարակից լողափից 100 մ հե­ռա­վո­րու­թյան վրա:

Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները լճից դուրս են բերել տղա­մար­դու դին և հանձնել իրավապահ մարմիններին: Տղամարդու անձը ճշտվում է:-0-