Հայաստանի գյուղերից մեկում գայլերը հոշոտել են ոչխարներին
14:38
23 Օգոստոսի 2010
Արագածոտնի մարզի Սադունց գյուղից տեղեկություն է ստացվել, որ նախօրեին գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Ռաֆիկ Կալոյանին պատկանող ոչխարի հոտի վրա և հոշոտել 11 գլուխ ոչխար:
«Գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-