Հայ փրկարարներին հաջողվել է փրկել Սևանա լճում խեղդվող տղամարդուն

21.08.2010, 15:59
Հայ փրկարարներին հաջողվել է փրկել Սևանա լճում խեղդվող տղամարդուն

Հայ փրկարարներին հաջողվել է փրկել 30-ամյա մի տղամարդու, ով խեղդվելիս է եղել Սևանա լճում, շաբաթ օրը տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին ժամը 18:30-ին, «Խոլոդոկ» լողափում: Լողափում հերթապահող ջրափրկարարները նկատել են ջրում խեղդվող տղամարդուն և շտապել օգնության:

 

Րոպեներ անց ջրափրկարարները լճից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ Հովիկ Ղուկասյանին: Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:-0-