Նախօրեին Հայաստանի ջրամբարներում երկու մարդ է խեղդվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Ծառայության տեղեկատվության համաձայն, Սևանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Բենիկ Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է «Ջրահարս» լողափից 7-8 մ հեռավորության վրա:
Մի փոքր ավելի շուտ նույն շրջանում ափից 100 մ հեռավորության վրա դատարկ ռետինե նավակ էր հայտնաբերվել:
Նմանատիպ ողբերգական դեպք է տեղի ունեցել նույն օրը Շիրակի մարզի Գունակագյուղ գյուղում: Դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատը տեղի լճից դուրս է բերել 20-ամյա բնակիչ Արթուր Հարությունյանի դին:
Երկու դիներն էլ հանձնվել են ոստիկանության աշխատակիցներին:-0-