Աֆղանստանի հայ խաղաղապահների առաջին հերթափոխը հայրենիք է վերադարձել

21.08.2010, 13:34
Աֆղանստանի հայ խաղաղապահների առաջին հերթափոխը հայրենիք է վերադարձել

Աղֆանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում 2010թ.-ի սկսզբից իրենց առաքելությունը իրականացնող հայ խաղաղապահների առաջին հերթափոխը հայրենիք է վերադարձել, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Գերմանական ՌՕՈՒ ռազմատրանսպորտային ինքնաթիռը հինգշաբթի հայ խաղաղապահներին Քյոլն քաղաքից Երևան է հասցրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կունդուզ գավառում հայկական համակազմը գործունեություն է իրականացնում ISAF հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում, գերմանական ղեկավարության ներքո: Կազմի մեջ մտնում է հետևակային դասակը, բժիշկ սպան և երեք շտաբի սպաներ։  Ներկայում Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը:

Հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխն արդեն Աֆղանստանում է ։ -0-