ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր երեկոյան Երևանում` Գաֆեսջյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում կմեկնարկի Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաևան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Գագաթնաժողովի ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:
ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները երեկոյան կմեկնեն Սևան, որտեղ «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները:-0-