Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի աշխատանքում. Մեդվեդև

20.08.2010, 16:02
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի աշխատանքում. Մեդվեդև

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի աշխատանքում, ուրբաթ հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Գյումրիում ելույթ ունենալով «Պատվի Բլուր» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ։

«Մենք Կովկասի ողջ տարածքում խաղաղություն և կայունություն ամրապնդելու, առկա խնդիրները լուծելու և ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ համատեղ պայքարելու համար արդյունավետ կերպով կօգտագործենք այդ կառույցների ներուժը»,- ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

1992թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ-ի անդամ-պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-