Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումը Անդրկովկասում խաղաղությունը պահպանելու նպատակ ունի, հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել են 1995 թ.-ին ստորագրված Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:
«Շատ կարևոր նշանակություն ունի նաև ռուսական ռազմաբազայի միջպետական պայմանագրի երկարացման մասին N5 արձանագրությունը, որն ընդհանուր առմամբ նպատակաուղղված է Հարավային Կովկասում խաղաղության և անտանգության պահպանմանը»,- ուրբաթ Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Մեդվեդևը բարձր է գնահատել ռուս-հայկական կապերը անվտանգության բնագավառում։
«Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի ակտիվ մասնակիցներն ենք, շուտով տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»,- ասաց ՌԴ նախագահը։
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի օգոստոսի 20-ին Երևանում։ Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործակցությունը։-0-