Մեդվեդևը Երևանում հիշեցրեց ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ի ռազմավարական պարտավորությունների մասին

20.08.2010, 14:30
Մեդվեդևը Երևանում հիշեցրեց ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ի ռազմավարական պարտավորությունների մասին
Մեդվեդևը Երևանում հիշեցրեց ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ի ռազմավարական պարտավորությունների մասին

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հիշեցրել է, որ Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, որում ներառված է նաև Հայաստանը:

«Խաղաղության և իրավակարգի պահպանումը Ռուսաստանի Դաշնության խնդիրն է, որը տարածաշրջանի խոշորագույն պետությունն է, ինչպես նաև ամենահզոր պետությունը թե տնտեսական, թե պաշտպանական, թե անվտանգության ապահովման հնարավորության տեսակետից: Միաժամանակ, բնական է, որ մենք ունենք  ՀԱՊԿ անդամների առջև մեր ռազմավարական պարտավորությունները: ՀԱՊԿ-ի մասնակիցներից մեկը Հայաստանն է», - ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքերով՝ մնացած ամեն ինչ հիմնված է պայմանագրի վրա:

«Այտեղ ներկայացված են մասնակիցների բոլոր պարտավորությունները և այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն ՀԱՊԿ-ի անդամ-երկրները: Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում իր դաշնակցային պարտավորություններին», - ընդգծել է ՌԴ նախագահը:-0-