ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով քառասունից ավելի մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ Երևանի հիվանդանոց են տեղափոխել 41 քաղաքացու։ Նրանցից 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ և 2-ը` 3-րդ հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկա պահին հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
«Գեղամա» ռեստորանը փակվել է Առողջապահության նախարարության կողմից: Տեղում իրականացվում են վարակազերծման, ինչպես նաև թունավորման պատճառները պարզելու աշխատանքներ: -0-