411.99
4.03
390.88
+26
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղի է ունեցել ռուս սպաների հիշատակին նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը

13:17
20 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ուրբաթ տեղի է ունեցել 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված «Պատվո բլուր» փոստային նամականիշների և գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

Մարման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներ Մանուկ Վարդանյանն ու Իգոր Լևիտինը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատն խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն:

Նամականիշի վրա պատկերված է Նիկոլայ Լուսավորիչ Հրաշագործի ժամատուն-մատուռն ու Կարսի բերդի գրավմանը մասնակցած ռուս զինվորների հուշարձանը: Գեղաթերթիկի վրա պատկերված են «Կարսի բերդի գրավումը. Բանալիների փոխանցումը» փորագրության և ռուս-թուրքական արշավների ժամանակ ռուսական զորքերի առաջխաղացման քարտեզի հատվածներ:

Նամականիշի անվանական արժեքն է 350 դրամ (մոտավորապես 1 դոլար), տպաքանակը՝ 40000, իսկ գեղաթերթիկի անվանական արժեքը՝ 650 դրամ, (մոտավորապես 1,77 դոլար), տպաքանակը՝ 30000:

Միջոցառման ընթացքում կողմերն ընդգծել են Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողության կապակցությամբ նամականիշի մարման կարևորությունն ու խորհրդանշական լինելը:

«Պատվո բլուր» հուշահամալիրը հիմնադրվել է XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների մարմինների ամփոփման վայրում: Հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից