ՌԴ նախագահի գալու կապակցությամբ Երևանում կարող են սահմանափակել տրանսպորտի եթևեկությունը

19.08.2010, 15:56
ՌԴ նախագահի գալու կապակցությամբ Երևանում կարող են սահմանափակել տրանսպորտի եթևեկությունը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա պետական այցի և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաքում հնարավոր է տրանսպորտի երթևեկության սահմանափակում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ռուս առաջնորդը պետական այցով  օգոստոսի 19-ին ժամանում է Երևան, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրների մի շարք այլ նախագահների հետ կմասնակցի օգոստոսի 20-21-ը կայացող ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Պետական կարևորության այդ իրադարձությունից ելնելով, Երևանում հնարավոր են քաղաքացիական տրանսպորտի երթևեկության  և հասարակական ծառայության օբյեկտների գործունեության ժամանակավոր սահմանափակումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այդ կապակցությամբ քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար։ -0-