Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել. ԱԻՆ

19.08.2010, 13:55
Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել. ԱԻՆ

Նախօրեին Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մի կին է մահացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Ծառայության տեղեկատվության համաձայն, չորեքշաբթի կեսօրին Երևան-Գյումրի ավտոմայրուղու 63-րդ կմ-ում դեռևս չպարզված հանգամանքներոմ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:

Պատահարի հետևանքով մեքենայի ուղևորը՝ 49-ամյա Մարինե Աղոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը`Արտակ Ղալեչյանը, տեղափոխվել է Թալինի հիվանդանոց և հետազոտումից հետո դուրս գրվել: -0-