Հայաստանում մեծ նշանակություն են տալիս ռուսաց լեզվին. Նալբանդյան

18.08.2010, 13:40
Հայաստանում մեծ նշանակություն են տալիս ռուսաց լեզվին. Նալբանդյան
Հայաստանում մեծ նշանակություն են տալիս ռուսաց լեզվին. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեծ նշանակություն են տալիս ռուսաց լեզվին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանում գործում է 40 դպրոց, որտեղ կան ռուսաց լեզվի դասարաններ», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս կապակցությամբ Նալբանդյանը նշել է, որ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով, ավելի քան 3 հազար ուսանող է սովորում:

Բացի այդ, նրա խոսքերով՝ ռուսական հեռուստաալիքները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերում:

«Ռուսաց լեզվով թերթեր են հրատարակվում, և ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն իրենց կայքերում ունեն ռուսական տարբերակները», - ավելացրել է նա:

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ «այս ամենը շատ կարևոր է՝ երկու երկրների և ժողովուրդների միջև հոգևոր ու մշակութային մտերմության պահպանման և ամրապնդման համար»:

«Մենք մեծապես կարևորում ենք համագործակցության հումանիտար ոլորտը, այդ թվում նաև՝ փոխանակման ոլորտն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը, սպորտը, փառատոների անցկացումը, մշակույթի օրերի կազմակերպումը», - նշել է նա՝ ընդգծելով, որ համագործակցության այս ոլորտը կշարունակի ուշադրության կենտրոնում մնալ:-0-