ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ստիպված չլինի միջազգային կազմակերպություններում միայնակ պաշտպանել իր ազգային շահերը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք ունենք քաղաքական ներուժ, դա արտաքին-քաղաքական գործունեության համակարգումն է, մեր ազգային շահերի համատեղ պաշտպանությունը, այսինքն Հայաստանը միայնակ չի պաշտպանի իր ազգային շահերը օրինակ ԵԱՀԿ-ում կամ ՄԱԿ-ում», - ասել է Բորդյուժան: Նրա խոսքերով՝ Հայաստանի ներկայացուցիչների կողքին կանգնած կլինեն այլ պետություններ:
«Եվ եթե քաղաքական գրոհ է նախապատրաստվում, օրինակ, Հայաստանի կամ Ռուսաստանի դեմ, ապա մյուսներն օգնության են գալիս, համենայն դեպս հայտարարում են, որ համաձայն չեն այս կամ այն գնահատականին», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ-ի մասնակիցներն են յոթ պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-