Հայ-ռուսական հարաբերությունները պետք է խորացնել բոլոր ոլորտներում. կուսակցության ղեկավար

17.08.2010, 14:17
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է խորացնել բոլոր ոլորտներում. կուսակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները պետք է խորացնել բոլոր ոլորտներում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«Հայաստանի երիտասարդական կուսակցությունը ողջունում է Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան», - հայտարարեց Բաբայանն՝ ավելացնելով, որ իրենք աջակցում են ռուսական ռազմաբազայի ուժեղացմանն ու Հայաստանում նրա տեղակայման ժամկետի երկարացմանը: Նրա խոսքերով՝ հարկավոր է բարձրացնել ՌԴ-ի կողմից Հայաստանին նորագույն սպառազինություններ տրամադրելու հարցը:

«Որպեսզի Հայաստանն ու ՀՀ Զինված ուժերն ամրապնդվեն, մենք պետք է նորագույն սպառազինություն գնենք մեր դաշնակցից», - նշեց նա:

Բաբայանը նաև ընդգծեց ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրների հետ հարաբերությունների խորացման կարևորությունը:

«Մենք ձգտում ենք խորացնել երիտասարդական քաղաքականությունը ՀԱՊԿ անդամ-երկրների միջև, և առաջիկայում Հայաստանի երիտասարդական կուսակցությունն այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ կիրականացնի», - նշեց նա:

ՀԱՊԿ անդամ-պետությունների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի Երևանում օգոստոսի 20-ին: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում

Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:-0-