417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սյուզի Կենտիկյանը ծրագրում է մրցապայքար անցկացնել Հայաստանում

14:11
17 Օգոստոսի 2010

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայից ժամանած WBA, WIBF և WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն հայազգի Սյուզի Կենտիկյանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է  պատմական հայրենիքում իր մրցապայքարներից մեկն անցկացնելու մարզուհու մտադրությունը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբյանը շնորհակալություն է հայտնել  Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որ օտարերկրացիներին հնարավորություն է տալիս այնպիսի հաջողությունների հասնել, ինչպես դա արել է մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանը:

Չեմպիոնուհու մենեջեր Քրիստոֆ Վեշեն իր հերթին նշեց, որ Գերմանիայի քաղաքական էլիտան հետաքրքրված է հայուհի բռնցքամարտիկով: Վեշերը նշեց նաև, որ ինքը` որպես Սյուզիի մենեջեր, շահագրգռված է, որ վերջինը հնարավորությունների սահմաններում մասնակցի նաև Հայաստանում կազմակերպված ծրագրերի` այդպիսով ամրապնդելով Հայաստան-Գերմանիա կապերը: Նա նշեց, որ Գերմանիայի քաղաքական վերնախավը հետաքրքրությամբ է հետևում մարզուհու կարիերային։

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև «Հայաստանի կյանքի ծառ» (Lebensbaum Armenien) նախագիծը, որի մասն է կազմում նաև Սյուզի Կենտիկյանը: Առաջարկվում էր նախագծում ընդգրկել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհի հայությանը:

Սյուզի (Սյուզաննա) Կենտիկյանը ծնվել է 1987թ.-ին Հայաստանում։ 1992թ.-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Համբուրգ։ 2007թ.-ին Կենտիկյանը՝ հանդես գալով Գերմանիայի դրոշի տակ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայտնի կազմակերպությունների չեմպիոնական տիտղոսներ է նվաճել։ 2008թ.-ին նա Գերմանիայի քաղաքականություն է ստացել։

Ընթացիկ տարվա հուլիսի 17-ին Շերինում (Գերմանիա) մեքսիկուհի Արելի Մուչինոյի դեմ Կենտիկյանի պայքարը ժամանակից շուտ է ավարտվել։ Երրորդ ռաունդում անսպասելի բախման արդյունքում Կենտիկյանը գլխի վնասվածք է ստացել, և պայքարը դադարեցվել է։ Դատավորների որոշմամբ տեխնիկական ոչ-ոքի է հայտարարվել, ինչը նշանակում է, որ Կենտիկյանը պահպանում է իր տիտղոսները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը