Հայաստանի դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարի հիմունքներ կդասավանդեն

17.08.2010, 13:35
Հայաստանի դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարի հիմունքներ կդասավանդեն
Հայաստանի դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարի հիմունքներ կդասավանդեն

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր ուստարուց Հայաստանի դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարի հիմունքներ կդասավանդեն, երեքշաբթի ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մանկավարժական մեթոդաբանական ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ:

Նախարարի խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմունքները դասավանդվելու են հանրակրթական դպրոցների ավագ դասարաններում ինտեգրված ձևով՝ որպես հասարակագիտության առարկաների մի մաս:

«Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մանկավարժական մեթոդաբանական ձեռնարկը մշակել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը՝ USAID-ի աջկացությամբ: Ձեռնարկն արժանացել է Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի հավանությանը:

Աշոտյանի խոսքերով՝ հակակոռուպցիոն պայքարի մեջ հասարակական ինստիտուտների ներգրավումն ու USAID-ի համագործակցությունը կարևոր գործոններ են:

Հայաստանում USAID-ի հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինն իր հերթին նշեց, որ ձեռնարկի մշակումը վկայում է, որ հանրապետությունը պատրաստ է կոռուպցիայի դեմ պայքարին:

Ձեռնարկի մշակման շրջանակներում արդեն մի շարք ուսուցողական դասընթացներ են անցկացվել Հայաստանի 9 հանրակրթական դպրոցներում, որոնց մանսակցել է 880 աշակերտ և 74 մանկավարժ:-0-