431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Նկարիչ-աբստրակցիոնիստների առաջին գալա-ցուցահանդեսը կբացվի Երևանում օոգոստոսի 17-ին

17:32
13 Օգոստոսի 2010

Նկարիչ-աբստրակցիոնիստների առաջին գալա-ցուցահանդեսը կանցկացվի օգոստոսի 17-ից սեպտեմբերի 2-ը Երևանում, Հենրիկ Մալյանի անվան Ժամանակակից արվեստի թանգարանում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց հայ քանդակագործ և ինժեներ Գևորգ Գասապյանը։

Ըստ նրա, ցուցահանդեսին կներկայացվեն աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանում ապրող 25 հայ նկարիչների և երեք քանդակագործների 45 նկարներ և 10 քանդակ:

Գասապյանը նշեց, որ ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սփյուռքի նախարարությունն էլ կառաջարկի իր աջակցությունը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ իր նախաձեռնությամբ ստեղծվել է տարբեր երկրների հայ աբստրակցիոնիստների միություն և բացվել է http://armenianabstractartists.am/ կայքը։

Նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսը ժամանակակից արվեստին հաղորդակից լինելու հնարավորություն կտա։

«Մեր հասարակությունը հաճախ տեղեկացված չէ վերացական մշակույթի և արվեստի մասին։ Արտերկրում բավական հայտնի հայ աբստրակցիոնիստ-նկարիչներին այստեղ չեն ճանաչում։ Մենք պետք է կարողանանք կենդանություն մտցնել, «կոտրել սառույցը»»,- ասաց Մարտիրոսյանը։

Նկարիչ Գարիկ Կարապետյանի խոսքերով, ցուցահանդեսի անցկացումը համընկել է Վասիլի Կանդինսկու կողմից աբստրակցիոնիզմի հիմնադրման 100-ամյակի հետ։

Նա ընդգծեց, որ աբստրակցիոնիզմը Հայաստանում գոյություն ունի մոտ 30 տարի, և գալա-ցուցահանդեսը թույլ կտա աբստրակցիոնիստներին գտնել իրենց արվեստի երկրպագուներին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ