Ժամանակակաից Երևանի ճարտարապետությունը պետք է վերանայել, կարծում է հայ քանդակագործ Աշոտ Հարությունյանը:
«Այդ ոլորտում մենք ճահճուտում ենք գտնվում, հատկապես փողոցների քանդակագործության դեպքում: Նկատվում են նույն սահմանափակ ձևերը, ինչ խորհրդային տարիներին էր: Օրինակ, առաջարկ է արվում մեծամեծ հայի քանդակը քանդակել, և հայտնվում է հերթական թիկնոցով հայը»,- «Նովոստի» մամուլի կենտրոնում հինգշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը:
Հարությունյանը կարծում է, որ այսօրվա Երևանը «ավելի շուտ նմանվում է միանման քարերով շախմատային քաղաքի»:
Ըստ քանդակագործի, մայրաքաղաքի ճարտարապետներն ու քանդակագործները պետք է մեծ ուշադրություն դարձնեն այդ խնդրին:
Հայ քանդակագործ և ինժեներ Գևորգ Գասապյանն իր հերթին նշեց, որ ժամանակակից Երևանում այնպիսի շենքեր են ստեղծվում, որոնք ողջ աշխարհով արդիկական են եղել 1920-ական թվականներին:
Այդ կապակցությամբ Գասապյանը կոչ է արել ճարտարապետներին «հանել սև ակնոցները» և գիտակցել,, որ այսօրվա դրությամբ չի կարելի 100-ամյա վաղեմության շենքեր ստեղծել: -0-