Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Սևանի քաղաքային լողափում` ափից 1-1,5 մ հեռավորության վրա, կնոջ դիակ է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված, 50-60 տարեկան կնոջ դի և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Կնոջ անձն ու մահվան մանրամասները ճշտվում են:-0-