ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի Երևանում օգոստոսի 20-ին
13.08.2010,
13:40
ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի Երևանում օգոստոսի 20-ին
ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի Երևանում օգոստոսի 20-ին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հետ կապված հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:-0-