Օգոստոսի 10-ին Հայաստանում երկու տարեկան մի երեխա է մահացել՝ որսորդական հրացանից կրակելով ինքն իր վրա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 59-ամյա տղամարդը հայտնել է, որ թոռնիկն իրենց տանը գտնվելու և ավտոտնակում խաղալու ընթացքում` իր հանգուցյալ հորը պատկանող երկփողանի որսորդական հրացանից դեռևս չպարզված հանգամաքներում կրակոց է արձակել, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:-0-