ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան հնարավոր է, որ տեղափոխվի սեպտեմբեր, կարծում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Ռուսական պետության ղեկավարի այցը Հայաստան նշված է օգոստոսի երկրորդ կեսին:
«Վարկածները (այցի տեղափոխման) կարող են տարբեր լինել, այդ թվում Ռուսաստանի հրդեհները, որոնք այսօրվա դրությամբ չի հաջողվում վերջնականապես վերացնել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության այդ տեղեկատվությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը չեն հաստատել:
«Վերջերս Ռուսաստանի նախագահի աշխատակազմից հաղորդեցին, որ հայաստանյան այցը գտնվում է աշխատանքային ժամանակացույցում»,- ասաց դեսպանատան ներկայացուցիչը: -0-