Ադրբեջանին ռուսական նոր սպառազինություն մատակարարելու մասին տեղեկատվությունը կարող է քաղաքական բլեֆի բնույթ կրել, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռոսօբորոնէքսպորտն իբրև Ադրբեջանին երկու դիվիզիաների` «Ֆավորիտ» С-300 և ПМУ-2 մակատարարկման պայմանագիր են կնքել: Ավելի ուշ Ռոսօբորոնէքսպորտը հերքել է այդ տեղեկատվությունը:
«Այս մասին հրատարակված ցանկացած հոդված կարող է միայն տեղեկատվության սպրդում լինել` նախատեսված նրանց համար, ում վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա, նոր սպառազինության հնարավոր մատակարարումները համալրում են Ադրբեջանի պաշտպանական հնարավորությունները:
«Սակայն ես կխուսափեմ խոսել այն մասին, որ դա արմատական փոփոխությունների կհանգեցնի: Միաժամանակ չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանն իրոք С-300 կստանա»,- ասաց նա:
Այդ կապակցությամբ պատգամավորը ենթադրություն արեց, որ դա «Հայաստանի հանդեպ ռուսական դեմարշ է», և ավելացրեց, որ Հայաստանը պետք է սառնասրտորեն վերաբերվի դրան:
Ըստ նրա, պետք է հասկանալ, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը հանդիսացող Ռուսաստանի հանդեպ չեզոք քայլերն անժամանակ են: -0-