ՀՀ ռազմարդյունաբերական զարգացման հայեցակարգի մշակումը կավարտվի արդեն այս տարի, ասաց հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Առաջին անգամ Հայաստանում ռազմական տեխնիկայի զինված ուժերի ապահովման վերաբերյալ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման, ռազմարդյունաբերական համալիրի ծրագրի հարցի շուրջ քայլեր են ձեռնարկվում: Վստահ եմ, որ այս տարի մենք կկարողանանք ավարտել ռազմարդյունաբերական զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները»,- երեքշաբթի պաշտպանության նախարարության նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է մինչև 2015թ.-ի զինված և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը
ԱԱԽ քարտուղարը վստահություն հայտնեց, որ արդեն 2011թ.-ին Հայաստանում ոլորտի զարգացման և ռազմական տեխնիկա և զենք ապահովելու վերաբերյալ առավել հայեցակարգային և նպատակային քայլեր կձեռնարկվեն: Ըստ նրա, դա հատուկ նշանակություն ունի Հայաստանի ավնտանգության ապահովման համար:
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում ներառված են Հայաստանի համար կարևոր հարցեր, որոնք հատուկ նշանակություն ունեն հանրապետության պաշտպանունակության, դրա անվտանգության բարձրացման, ՌԱՀ զարգացման համար:
Նա հիշեցրեց, որ ռազմարդյունաբերական զարգացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրերն անհհաժեշտ քննարկումներից հետո սեղմ ժամկետում կներկայացվեն հանրապետության նախագահին: -0-