ՀՖՖ նախագահը լրագրողներին անձամբ է ներկայացրել հայկական հավաքականի նոր հարձակվողին

09.08.2010, 17:52
ՀՖՖ նախագահը լրագրողներին անձամբ է ներկայացրել հայկական հավաքականի նոր հարձակվողին
ՀՖՖ նախագահը լրագրողներին անձամբ է ներկայացրել հայկական հավաքականի նոր հարձակվողին

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկուշաբթի անձամբ լրագրողներին ներկայացրեց Հայաստանի հավաքականի նոր հեռանկարային հարձակվող Յուրա Մովսիսյանին։ «Յուրա Մովսիսյանն այն ֆուտբոլիստն է, ով կօգնի մեր հավաքականին»,- ասաց Հայրապետյանը։

Ներկայացնելով ազգային հավաքականի նոր խաղացողին՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ Մովսիսյանը ծնվել է Բաքվում, 1994 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ ներկայում որոշում է ընդունել հանդես գալու ազգային հավաքականի համար, որում կխաղա 11 համարի տակ։

«Բոլորը պետք է մտածեն այնպես, ինչպես Յուրան, և փորձեն որևէ կերպ օգնել իրենց ազգային հավաքականին»,- նշեց Հայրապետյանը։

Ֆուտբոլիստն էլ նշեց, որ վաղուց է հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի գործունեությամբ։ «Իմ խաղով ես կարող եմ փոփոխություններ բերել հայկական ֆուտբոլ»,- ասաց նա։

Մովսիսյանը նշեց նաև, որ նա կարող էր խաղալ նաև ԱՄՆ ազգային հավաքականի համար, բայց նախընտրեց խաղալ հայրենի թիմի համար։

Նա հիշեցրեց, որ ներկայում հանդես է գալիս «Ռանդերս» դանիական ֆուտբոլային ակումբի համար, բայց երազում է խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում։

Մովսիսյանի խոսքերով, ներկայում բանակցություններ են ընթանում տարբեր ակումբների հետ, սակայն ֆուտբոլիստը անուններ չնշեց։ -0-