Երիտասարդ աղջիկները կողոպտել են կենսաթոշոկառու կնոջը
06.08.2010,
19:16
Երիտասարդ աղջիկները կողոպտել են կենսաթոշոկառու կնոջը
Հայաստանի ոստիկանությունը փնտրում է երկու երիտասարդ աղջիկների, ովքեր, ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակցուհիներ, տարեց թոշակառու կնոջ են թալանել Երևանում, տեղեկանում ենք Ոստիկանության օպերատիվ ամփոփագրից։
«Օգոստոսի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ կանայք ներկայանալով «Փարոս»-ի աշխատակիցներ` խաբեությամբ մուտք են գործել 73-ամյա Ջուլիետա Հ.-ի բնակարան, կապել տանտիրուհուն, ծեծի ենթարկել, պահանջել գումար, որից հետո հափշտակելով 200.000 դրամ, 350 ԱՄՆ դոլար և ոսկյա մատանի` դիմել են փախուստի»,- ասվում է հաղորդագրությունում:
Կատարվում է քննություն։ -0-