Հայաստանի կառավարությունը երկարացրել է Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցող ընկերության արտոնյալ մաքսային ռեժիմը

05.08.2010, 17:41
Հայաստանի կառավարությունը երկարացրել է Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցող ընկերության արտոնյալ մաքսային ռեժիմը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում երկարացրել է Սևանա լճի թերակղզում ճոպանուղի կառուցող «Ախթամար» ընկերության ժամանակավոր ներկրման համար արտոնյալ մաքսային ռեժիմը։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ընկերությունը ճոպանուղու կառուցման և շահագործման համար 2009 թվականին արդեն 930 մլն դոլարի (2,5 մլն ԱՄՆ դոլար) ապրանք է ներկրել։

Նախարարի խոսքերով՝ սարքավորման մոնտաժը դեռևս ավարտված չէ, և ընկերությունը շահույթի բացակայության պատճառով ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ավելացրեց, որ ընկերությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունը երկարացրել է արտոնյալ մաքսային ռեժիմը։

Ճոպանուղու գործարկումից հետո մոտ 100 նոր աշխատատեղ կստեղծվի, իսկ ուղու շահագործումը համապատասխանում է կառավարության՝ զբոսաշրջության խրախուսման քաղաքականությանը։ -0-