Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է Բուլղարիայի մշակույթի նախարարության «Ոսկե դար» պատվո նշանով հայ-բուլղարական մշակութային կապերի զարգացման գործում իր բացառիկ ներդրման համար, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պարգևը հայ դիվանագետին է հանձնել Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը։
«Սերգեյ Մանասարյանի գործադրած ջանքերի շնորհիվ մշակութային երկխոսության ոլորտում իրագործվել են մի շարք տպավորիչ միջոցառումներ»,- նշել է Ռաշիդովն իր ողջույնի խոսքում։
Դրանց թվում նախարարը նշեց Բուլղարիայի մշակույթի օրերը Հայաստանում (2009 թ.), Սերգեյ Փարաջանովի գործերի ցուցահանդեսը Սոֆիայում, «Հայաստանի գույներե ցուցահանդեսը Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում, Ջիվան Գասպարյանի, «Կոմիտասե քառյակի, բազմաթիվ այլ հայ երաժիշտների համերգները Բուլղարիայի տարբեր քաղաքներում:
Պարգևատրման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Բուլղարիայի մշակույթի նախարարի և դեսպան Մանասարյանի միջև: -0-