Հայաստանը չունի բավական տեխնիկական միջոցներ Ռուսաստանին հրդեհների մարման գործում աջակցելու համար. ԱԻՆ

04.08.2010, 19:13
Հայաստանը չունի բավական տեխնիկական միջոցներ Ռուսաստանին հրդեհների մարման գործում աջակցելու համար. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չունի բավարար տեխնիկական միջոցներ Ռուսաստանին հրդեհների մարման գործում աջակցելու համար, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը։

«Ռուսաստանն այսօր միայն ուղղաթիռների և ինքնաթիռների կարիք ունի, որոնք, ցավոք, մենք չունենք»,- ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ Ռուսաստանում մարդկային ռեսուրսների պակաս չի զգացվում։

Վերջին տվյալներով, Ռուսաստանում հրդեհների հետևանքով զոհվել է 48 մարդ։ Հրդեհները մոլեգնում են 17 մարզերում։ -0