411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Տարվա ընթացքում Հայաստանի թմրամոլների թիվը 50%-ով աճել է. փորձագետ

15:58
03 Օգոստոսի 2010

2010թ.-ի հունվարի 1-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում 1717 թմրամոլ է գրանցված, ինչը գրեթե 50 տոկոսով բարձր է անցյալ տարվա ցուցանիշների համեմատ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ Նարկոլոգիայի կենտրոնի տնօրեն, գլխավոր նարկոլոգ  Պետրոս Սեմերջյանը։

«Մենք ունենք պաշտոնական վիճակագրության տվյալները, որը տարվում է ըստ թմրամոլների թվի, ովքեր դիմել են բժշկական օգնության, ինչպես նաև ոչ պաշտոնական տվյալներ, որոնք ձևակերպվում են փորձագիտական հետազոտությունների անցկացման արդյունքում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սեմերջյանը։

Ըստ նրա՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառված է հինգից մինչև յոթ հազար թմրամոլ, ովքեր օգտագործում են, այսպես կոչված, ծանր թմրանյութեր, ևս 25 հազար մարդ օգտագործում է, այսպես կոչված, թեթև թմրանյութ, օրինակ, որոշ շրջաններում տարածված կանեփը։

Փորձագետն ավելացրեց, որ հիմնականում Հայաստանի թմրամոլները 25-35 տարեկան երիտասարդներ են, սակայն առաջին անգամ թմրանյութ օգտագործում են մինչև 25 տարեկան մարդիկ, այդ թվում դեռահասները։ Հետագայում, մի քանի տարի անց, երբ առողջության հետ կապված խնդիրներ են ծագում, նրանք բուժհաստատություններ են դիմում, և հենց այդ պատճառով, ինչպես բացատրեց նարկոլոգը, պաշտոնապես գրանցված թմրամոլների տարիքն ավելի բարձր է։

Սեմերջյանը նշեց, որ գրանցված թմրամոլների թվի աճի երկու պատճառ  գոյություն ունի՝ նրանց քանակի աճը և կենտրոն դիմողների թվի աճը։ Փորձագետը նաև նշեց, որ թմրամոլության աճը խիստ հայկական ֆենոմեն չէ, այդ վտանգի հետ բախվել են աշխարհի բոլոր երկրները։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Հայաստան թմրանյութերի հիմնական մատակարար երկիրը հարևան Իրանն է, որտեղից գալիս է ափիոնի հիմնական հոսքը։ Ինչ վերաբերում է կանեփին, ապա այն, ըստ Սեմերջյանի տվյալների՝ հայկական արտադրության է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից