ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հունիսին 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16,4 տոկոսով և կազմել 40,9 միլիոն դոլար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Միաժամանակ Հայաստանից դեպի Վրաստան կատարված արտահանման ծավալը կազմել է 21 միլիոն դոլար (Հայաստանից կատարված ողջ արտահանման 4,7 տոկոսը)՝ նշված ժամանակահատվածում կրճատվելով 30,9 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայաստան ներկրկված վրացական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 19,9 միլիոն դոլար՝ ավելանալով 7,1 տոկոսով: Ընդհանուր առմամբ Վրաստանի տարածքից կատարված ներկրման ծավալը կազմել է շուրջ 97,3 միլիոն դոլար (63,3 տոկոսի աճ) կամ ներկրման ընդհանուր ծավալի 5,6 տոկոսը:
Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, հունվար-հունիսին Վրաստանին բաժին է հասել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 1,8 տոկոսը:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 29,8 տոկոսով և կազմել շուրջ 2166,8 միլիոն դոլար: Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է 442,8 միլիոն դոլար, իսկ ներկրման ծավալը՝ 1724 միլիոն դոլար:-0-