Երկու տարեկան փոքրիկը թունավորվել է դեղորայքից
03.08.2010,
14:11
Երկու տարեկան փոքրիկը թունավորվել է դեղորայքից
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական Կաթնաղբյուր գյուղում երկու տարեկան աղջնակին հոսպիտալացրել են դեղորայքային թունավորումով, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Փոքրիկ Սյուզաննա Սարգսյանը նախօրեին, կեսօրի սահմաններում Թալինի հիվանդանոց է տեղափոխվել «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ։ Ներկայում, բժիշկների խոսքերով, երեխայի վիճակը կայուն է։
Թունավորման ևս մեկ դեպք է արձանագրվել նույն օրը Վայոց Ձորի մարզում։ Տուժածը՝ 64-ամյա Ռ. Կարապետյանը, թունավորվել է սնկից և հոսպիտալացվել Վայքի քաղաքային հիվանդանոց, իսկ ավելի ուշ տեղափոխվել Երևան։ -0-