Հայտնի օպերային երգչուհի Արաքս Դավթյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի Պանթեոնում
ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի հուղարկավորման առթիվ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երգչուհու հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Երևանյան քաղաքային պանթեոնում, երկուշաբթի հաղորդում է հուղարկավորման առթիվ ստեղծված պետական հանձնաժողովը:
«Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 17-20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` օգոստոսի 4-ին, ժամը 12-14-ը` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում»,- ասվում է հանրապետության Մշակույթի նախարարությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացած հաղորդագրության մեջ:
Աշխարհահռչակ օպետային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՌԴ վաստակավոր դերասանուհի, վոկալի դասախող Արաքսիյա Դավթյանը մահացել է Մոսկվայում՝ 61 տարեկան հասակում: -0-