423.85
4.07
402.21
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կանայք ավելի հաճախ ինքնասպանություն են գործում շանտաժի նպատակով. հոգեբան

16:43
02 Օգոստոսի 2010

Հայ կանայք ավելի հաճախ ինքնասպանության փորձեր են կատարում շանտաժի նպատակով, որպեսզի ուշադրություն հրավիրեն իրենց և իրենց խնդիրների վրա, երկուշաբթի լրագրողներին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի  դոցենտ Կարինե Նալչաջյանը։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է կանանց ինքնասպանության 91 դեպք, ինչը հինգով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Կանանց թվում ինքնասպանությունների փորձերի թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 60 դեպք, ինչը չորսով պակաս է 2009 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ, ինքնասպանությունների թիվը նշված ժամանակահատվածում  կազմել է 317 դեպք, ինչը 25,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

«Տղամարդիկ կանանցից հաճախ են ինքնասպանություն գործում։ Սակայն առկա է նաև հետևյալ օրինաչափությունը՝ ինքնասպանության փորձ կատարողների թվում կանայք մեծամասնություն են կազմում, և սա հոգեբանական բացատրություն ունի։ Երբ մարդը գնում է ինքնասպանության, միշտ չէ այս միտքը վերջնականապես ձևավորված լինում։ Կան համոզված ինքնասպաններ, ովքեր որոշել են կյանքին վերջ տալ, սակայն կան նաև այսպես կոչված շանտաժ-ինքնասպանություններ, թատերականացված ինքնասպանություններ»,- ասաց Նալչաջյանը։

Նա ընդգծեց, որ հայ հասարակությունում կանայք ավելի են հակված շփման, քան տղամարդիկ, ավելի հաճախ են կիսվում իրենց խնդիրներով, ինչը զգալիորեն կրճատում է ինքնասպանության դեպքերը։

Միաժամանակ սոցիոլոգ Հայկ Սահակյանը նշեց, որ տղամարդիկ ավելի են ինտեգրված հասարակությունում, քան կանայք, իսկ տղամարդկանց թվում ինքնասպանությունների մեծ թիվը նախևառաջ կապված է սոցիալական մեծ պատասխանատվության հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին