Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է բանակում տեղի ունեցած միջադեպերը

30.07.2010, 16:33
Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է բանակում տեղի ունեցած միջադեպերը
Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է բանակում տեղի ունեցած միջադեպերը

Հայաստանի օմբուդսմենը դատապարտում է բանակում տեղի ունեցած միջադեպերը և կոչ է անում իրավապահ մարմիններին լիարժեք և օբյեկտիվ հետաքննություն իրականացնել, ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՊՆ տվյալների համաձայն՝ հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ մարտական հենակետում զինվորական դիրքերում հրազենից մահացել է Հայկական բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանը: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել հրաձիգից:

Մեկ օր անց ավելի սահմռկեցուցիչ դեպք տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զինծառայողների, այնուհետև ինքնասպան եղել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում:

Ինչպես ասվում է Օմբուդսմենի հայտարարության մեջ, միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, և թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

«Մարդու իրավունքների Պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դատապարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-