Երգչուհի Սոնա Շահգելդյանը Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում հանդես կգա 13-րդ համարի ներքո

29.07.2010, 13:19

Հայ էստրադային երգչուհի Սոնա Շահգելդյանը Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2010» մրցույթում հանդես կգա 13-րդ համարի ներքո:

Նախօրեին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ նրա համարը հանել է Վալերի Լեոնտևը:

Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 12 երկրները ներկայացնող 17 կատարողներ։ Ռուսաստանը ներկայացնում են Music Hayk-ը և Եգոր Սեսարյովը, ինչպես նաև «Մուրակամի» խումբը:

2009թ.-ին միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Մհերը, ով արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։

Մրցույթը կազմակերպելու գաղափարը ծագել է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի  և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002 թ.-ի սկզբին։  ։ Մրցույթի գլխավոր նպատակն է նոր աննուներ բացահայտելը։ Այս տարիների ընթացքում  մրցույթը բացահայտել է Smash դուետին և Դիմա Բիլանին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի դերասանուհի Սոֆիկոյին և երգիչ Ինտարսա Բուսուլիսային, ով «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրել է Լատվիան։ -0-