424.95
4.2
401.46
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է նախաձեռնի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացը. ՀՀԿ

16:30
28 Հուլիսի 2010

ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության ինքնահռչակման իրավացիության վերաբերյալ պետք է որպես ազդանշան ծառայի հայկական դիվանագիտության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման պահանջով բանակցային գործընթաց սկսելու համար, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին խորհրդակցական եզրակացություն է կայացրել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:

«Տարբեր պետությունների հետ բանակցային գործընթացներում Հայաստանի դիվանագիտական կորպուսները պետք է պահանջեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կամ Ղարաբաղի ճանաչումը որպես միջազգային սուբյեկտ»,- չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Սահակյանը։

Միաժամանակ նա կարևորեց Հայաստանի մասնակցությունը տվյալ գործընթացում։ «Այս առումով կարծիք կա, որ եթե մենք գործում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա Ղարաբաղը ազատ է ինքնուրույն սկսելու այս գործընթացը, սակայն Հայաստանի արհեստական մեկուսացումը որևէ լավ բանի չի հանգեցնի»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Բացի այդ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ Հաագային դատարանի որոշումն էապես չի ազդի ղարաբաղյան հարցի վերջնական լուծման վրա։ «Հայաստանի համար պարզից էլ պարզ է, որ ՄԴ որոշումն էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան հարցի վրա»,- ասաց նա։

Միաժամանակ Սահակյանն ընդգծեց իր տեսակի մեջ առաջին նմանատիպ փոստաթղթի նշանակությունը, որն ակտիվացնում է անկախության ճանաչման գործընթացը նմանատիպ խնդիրներ ունեցող տարածաշրջաններում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները
14:08
17 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում
09:51
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է հայ– թուրքական սահմանի բացմանը, գնդակը Թուրքիայի դաշտում է. ԱԳՆ
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է
14:05
13 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Պուտին
Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում
13:45
12 Հոկտեմբերի 2023
ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում
11:56
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է աշխատել 3+3 տարածաշրջանային ձևաչափում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարևան երկրների հետ աշխառել 3+3 տարածաշրջանային ձևաչափում
11:33
11 Հոկտեմբերի 2023
Արցախի ապագան մեծապես կախված է հայության պայքարից Արցախի ղեկավարներին թշնամական բանտարկությունից ազատելու համար. քաղաքագետ
Քաղաքագետը հայտարարել է, որ Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք՝ որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին
23:57
10 Հոկտեմբերի 2023
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
14:07
10 Հոկտեմբերի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ–ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով