ՀՀ բանակի սպան մահացու վնասվածք է ստացել երկրի հյուսիսում

28.07.2010, 14:55
ՀՀ բանակի սպան մահացու վնասվածք է ստացել երկրի հյուսիսում

ՀՀ բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանը մահացու վնասվածք է ստացել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում (Հայաստանի հյուսիս-արևելք, Ադրբեջանի հետ սահման), հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան:

«Հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Կատարվում է հետաքննություն:-0-