Հայաստանում դայվինգի զարգացման նախադրյալներ կան
Հայաստանում դայվինգի զարգացման նախադրյալներ կան, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայության գնդապետ Սամվել Մկրտչյանը:
«Այսօր մենք լայն հնարավորություններ ունենք այս մարզաձևի զարգացման համար, ավելին՝ մենք Սևանում վեց պրոֆեսիոնալ ջրասուզակներ ունենք, և մեր տեխնիկան թույլ է տալիս սուզվել մինչև 23 մետր խորություն», - նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ այս մարզաձևի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի բնակիչները, մասնավորապես նրանք, ովքեր հանգստանում են Սևանում:
Սակայն, ինչպես նշեց Մկրտչյանը, չնայած նման նախագծի իրագործման համար առկա բարենպաստ պայմաններին, այն դեռ հնարավոր չէ իրականացնել այն պատճառով, որ բոլոր ջրասուզակները զբաղված են փրկարարական և որոնողական աշխատանքներով:-0-