Արժույթի միջազգային հիմնադրամը 2010թ.-ի տվյալների համաձայն՝ պահպանել է ՀՀ տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը 4,8 տոկոսի մակարդակում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերո Տոլոսան։
ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ ծավալն ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին՝ 2009թ.-ի հունվար-հունիս ամիսրների համեմատ, 6,7 տոկոսով ավելացել է։ Միաժամանակ հունվար-մայիս ամիսներին՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ՀՆԱ ծավալը 8,8 տոկոս է կազմել։
«ԱՄՀ-ն տնտեսության ներկա ցուցանիշենրը որպես աճի դանդաղում չի դիտարկում, քանի որ գնահատում է, որ առաջին եռամսյակում գրանցվել է անսովոր բարձր աճ, որը պայմանավորված է եղել մի շարք բացառիկ պայմաններով։ Այժմ Հայաստանում տնտեսության աճը կարգավորվել և կայունացել է»,- ասաց Տոլոսան։
Ըստ ԱՄՀ ներկայացուցչի՝ Հայաստանում գրանցված զարգացման միտումները, որոնք տվյալ պահին նկատվում են երկրում, հիմնականում համահունչ են զարգացման այն կանխատեսումներին, որոնք ԱՄՀ-ն հնչեցրել էր դեռ մայիսին։
Նա հիշեցրեց, որ Հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2010թ.-ի առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճի տեմպերի բարձր ցուցանիշը երկար չի պահպանվի և «դրա փոխարեն ավելի կայուն, սակայն աճի առավել ցածր տեմպեր կձևավորվեն»։
Անցյալ շաբաթ 2010թ.-ի տվյալների արդյունքներով ՎԶԵԲ-ը բարձրացրել է երկրի տնտեսական աճի կանխատեսումը՝ 4,5 տոկոսից մինչև 4,6 տոկոսի՝ չնայած ՀՆԱ աճի դանդաղման միտումներին:
Պետբյուջեի համաձայն՝ 2010թ.-ի ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը ծրագրվել է 1,2 տոկոս մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1.5 տոկոս։ -0-