Ուկրաինացի սահմանապահները ձերբակալել են հայաստանցի մի ընտանիքի՝ անօրինական կերպով Լեհաստան անցնելու փորձի ժամանակ

26.07.2010, 16:01

Լվովի շրջանում ուկրաինացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի չորս քաղաքացիների, ովքեր փորձել են անօրինական կեչպով մուտք գործլ Լեհաստանի տարածք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը։ Մամուլի ծառայությունը չի հայտնում, թե երբ է տեղի ունեցել օրինախախտների ձերբակալումը։

«Ամուսինն ու կինը իրենց հետ անօրինական ճանապարհորդության են վերցրել հինգ և յոթ տարեկան երկու դուստրերին։ Անծանոթներին, ովքեր գնում էին դեպի պետսահման, տեսել են տեղի բնակիչները և տեղեկացրել սահմանապահերին։ Իրավապաշտպանները սահմանից 300 մետր հեռավորության վրա կանգնեցրել են օրինախախտներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզվել է, ՀՀ քաղաքացիներն օրինական կերպով են Ուկրաինա ժամանել՝ Սև ծովում հանգստանալու համար, սակայն իրականում մտադիր են եղել Արևմտյան Եվրոպա թափանցել։

«Դատարանի որոշմամբ հայերին Ուկրաինայից կվտարեն հոժարակամ կարգով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինան, ռեադմիսիայի մասին համաձայնագրի համաձայն, 2010թ.-ի հունվարի 1-ից պարտավոր է ընդունել բոլոր նրանց, ովքեր իր տարածքի միջոցով են ԵՄ երկրներ թափանցել։ -0-