411.87
4.03
387.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայ բժիշկ դիետոլոգը բուլիմիայով տառապողներին խորհուրդ է տալիս օրագիր պահել

15:39
26 Հուլիսի 2010

Բուլիմիայով տառապողները ( հոգեկան խանգարում, որի ժամանակ անվերահսկելի շատակերությանը հետևում է արհեստական փսխումը կամ ցանկացած այլ մաքրող պրոցեդուրա) լավ կլինի օրագիր պահեն, որտեղ նշված կլինի սննդի չափաբաժինը, այդ կարծիքին է ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

«Բուլիմիայով հիվանդներին խորհուրդ ենք տալիս օրագիր պահել, որպեսզի այնտեղ գրեն, թե իրենք ինչ են ուտում, երբ են ուտուն, և ինչ է ուտելիքը բերում նրանց հոգեկան աշխարհ։ Հաճախ շատակերության ժամանակահատվածում նրանք չեն զգում, թե ինչքան են ուտում և ինչ են ուտում»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը։

Բժիշկ դիետոլոգը նշեց, որ երբ շատակերությունից հետո բուլիմիայով տառապողները գրում են կերակուր ընդունելու ժամանակը, քանակը, տեղը, ժամը և զգացողությունը, շատակերության գործընթացը հեշտ է լինում վերահսկել։

Պետրոսյանը նշեց, որ բուլիմիայի առաջին կանխանշանը մեղքի զգացումն է, որը անլիարժեքության բարդույթի արտահայտությունն է։

Ըստ Պետրոսյանի՝ նման հիվանդությունները՝ կապված կերակուր ընդունելու հետ, ինչպես անորեկսիան է ( հոգեբուժական ախտանիշ, որն արտահայտված է քաշի նվազման հանդեպ կպչուն ձգտմամբ, որն իրականացվում է դիետա պահելով կամ ընդհանրապես կերակրից հրաժարվելով) և բուլիմիան, Հայաստանում այնքան էլ տարածված երևույթ չէ, և այդ ոլորտում վիճակագրություն գոյություն չունի։

Բժիշկ դիետոլոգը նշեց, որ տարեկան ինքը չորսից հինգ հաճախորդ է ընդունում՝ 18-20 տարեկան, ովքեր տառապում եմ անորեկսիայով և բուլիմիայով։

Այդ կապակցությամբ Պետրոսյանը զուգահեռներ է անցկացրել երկու հիվանդությունների միջև։ Ըստ նրա՝ և անորեկսիան, և բուլիմիան առաջին հերթին կապված են մարմնի և քաշի նշանակության գերագնահատման հետ։ Բժիշկ դիետոլոգը ցավով է ընդգծել, որ ներկայումս մոդելային արտաքինը ոչ միայն գեղեցկության խորհրդանիշ է, այլև երջանկության և հաջողակություն։

Երկու հիվանդությունների երկրորդ ընդհանուր գիծը Պետրոսյանը նշել է դիետայի դաժան սահմանափակումները։ Ըստ բժշկի՝ և անորեկսիայով, և բուլիմիայով տառապողները հակված են թուլացնող և միզամուղ միջոցներ ընդունել, ինչպես նաև հաճախ իրենց մոտ արհեստական փխսում են առաջացնում։

Սակայն եթե բուլիմիայով տառապողները սկսում են սահմանափակել կերակրի ընդունումը շատակերության տագնապներից հետո, ապա անորիկսիկների մոտ սովը մշտական բնույթ է կրում և կարող է մահացու ելք ունենալ։ Այսպիսով՝ բուլիմիայով, տառապողներն ի տարբերություն անորիկսիկների, հաճախ նորմալ քաշ են ունենում։

Պետրոսյանն ընդգծեց, որ նորմայի համաձայն, անհրաժեշտության դեպքում  շաբաթը թույլատրվում է նիհարել երեքից հինգ կգ-ով։ Բացառություն են կազմում իսկապես  ծանր քաշ ունեցող մարդիկ, որոնց խորհուրդ է տրվում իրենց քաշից 10 տոկոս պակասեցնել:

Այսպես, եթե մարդը 120 կգ է կշռում, ապա նրան շաբաթվա ընթացքում թույլատրելի է մինչև 12 կգ նիհարել։

Այդ կապակցությամբ բժիշկ դիետոլոգն ավելացրեց, որ դիետաների չպետք է հետևեն տարեց մարդիկ, հղիները, կերակրող մայրերը և սպորտսմենները, և խորհուրդ է տվել նորմալ քաշ պահպանելու համար օրական մինչև 40 րոպե մարմնամարզությամբ զբաղվել։

Հիվանդանոցային հոգեբան Վիկտորիա Վարյանն իրեն հերթին նշեց, որ բուլիմիայով և անորեկսիայով հիվանդներին հոգեբանական օգնությունը հաճախ սկսում է ցուցաբերվել ուշ փուլում, երբ հիվանդներին արդեն բժշկական օգնություն է ցուցաբերվել՝ նրանց պաշտպանելով հյուծվածությունից։

Ըստ Վարյանի՝ նման դեպքերում անհրաժետշ է հիվանդի մոտ հաստատուն հոգեկան վարքագիծ ձևավորել, որը կօգնի նրանց ազատվել անլիարժեքության բարդույթից՝ կապված սեփական քաշի և մարմնի հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ