Հայաստանի վարչապետը հրատարակիչներին առաջարկել է կառավարության արտագնա նիստերի ժամանակ գրքերի ցուցահանդես-վաճառք կազմակերպել
23.07.2010,
18:01
Հայաստանի վարչապետը հրատարակիչներին առաջարկել է կառավարության արտագնա նիստերի ժամանակ գրքերի ցուցահանդես-վաճառք կազմակերպել
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ հրատարակիչների հետ խորհրդակցության ժամանակ նրանց առաջարկել է կառավարության արտագնա նիստերի ժամանակ գրքերի ցուցահանդես-վաճառք կազմակերպել, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է արվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։
«Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-