Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Ադրբեջանում
22.07.2010,
14:09
Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Ադրբեջանում
Ադրբեջանի տարածքում չորեքշաբթի օրը կեսգիշերին մոտ 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը։
«Հուլիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 23.45-ին, Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական Սեյսմիկ ծառայության հերթապահ դիսպետչերը։
Ծառայության տվյալների համաձայն՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 4 բալ է կազմել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա։ -0-