431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հունվար-հունիս ամիսներին տնտեսական աճը 6,7% է կազմել

17:08
20 Հուլիսի 2010

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ն հունվար-հունիս ամիսներին՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել  է 6,7 տոկոսով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

ՀՆԱ ծավալը կազմել է 1332 մլրդ դրամ (3,7 մլրդ դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին, 2009թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գնաճ 7,3 տոկոսով: Միաժամանակ հունվար-հունիս ամիսներին՝ 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է տվյալ ցուցանիշի աճ 4,5 տոկոսով։

Հայաստանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գները հաշվետու ժամանակաշրջանում ավելացել են 32,6 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում 370,8 միլիարդ դրամի (1021,6  միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը 12,3 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է  2166  մլն ԱՄՆ դոլար (832,6 մլրդ դրամ)՝ 2009թ.-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 29,8 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ 2009թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 1,2 տոկոսի չափով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան